Հովիկ Աբրահամյան. Հայ վարորդի հանդեպ դրսևորված վերաբերմունքն անմարդկային  էPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմիններն անհրաժեշտ քննություն կանցկացնեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնել և դատապարտել է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի համար մեղադրվում է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը:: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:ՌԴ իրավապահները նրան դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով և չսափրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել