Այլևս առանց վարանելու, կարելի է պնդել՝ դա քաղաքական վենդետա է

Այն ինչին ականատես է լինում հանրությունը՝ կապված Նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքի հետ, դժվար է բարեվարքության սահմաններում օգտագործվող բառերով բնութագրել:

Պետք է առնվազն մտոք կույր, այսինքն դաուն, լինել, որպեսզի ընդունելի համարել այս պայմաններում դատավորի քթի վիրահատության անխուսափելի անհրաժեշտությունը:

Մի՞թե պարզ չէ, որ դատավորն ինքնագլուխ նման քայլի չէր գնա: Ավելին, առանց երկյուղի զգացողության նման բան այդ կինն իր մտքի ծայրով, անգամ, չէր անցկացնի:
Պարզ է չէ՞, որ նրան, մեղմ ասած, հորդորել են հրատապ վիրահատվել՝ նախօրոք համաձայնեցնելով Վարչապետի հետ (արդյո՞ք կա գեթ մեկ մտածելու ունակ մարդ, որը համոզված չէ, որ Վարչապետն անձամբ է հետևում Նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքին):

Ըստ էության, իշխանությունները գտել են Քոչարյանի կալանքի ժամկետը ձգձգելու ‹‹պողոսներին›› հարիր տարբերակ:

Եվ սա այն դեպքում, երբ բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հորդորում են պետությունների ղեկավարներին համավարակի պայմաններում հնարավորինս սահմանափակել կալանքի տակ գտնվող անձանց քանակը և հատկապես այն անձանց, որոնք գտնվում են, տարիքային առումով, ռիսկային խմբում:

Կրկնում եմ, դժվար է բարեվարքության շրջանակներում որակել այս երևույթը:

Ամենամեղմ ձևակերպմամբ՝ դա անբարո է, անմարդկային և ոչ քրիստոնեավայել:

Իսկ քաղաքական առումով, այլևս առանց վարանելու, կարելի է պնդել՝ դա քաղաքական հակառակորդի հանդեպ անձնական վրեժխնդրություն է՝ քաղաքական վենդետա:

Հ.Գ. Մի փոքր ասվածավախ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել