1․ Իշխանության մեջ նվիրյալ չկա։ Մենք հո հարի՞ֆ չենք, որ քիչ փողով աշխատենք։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի։ Հանուն ինչի՞ կամ ո՞ւմ։

2. Իշխանությունը ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։ ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Ինչ կարող ենք, դա կանենք։ Ավելին մեզանից չսպասեք, հո հարի՞ֆ չեք։

Վերջին երկու օրվա ընթացքում իշխանությունն այս երկու «մեսիջը» փոխանցեց հանրությանը։

Կորոնավիրուսը, փաստորեն, ստիպում է իշխանություններին նետել դիմակները, իսկ պողոսներին՝ ուշքի գալ, հարիֆ չլինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել