1in.am-ը գրում է.

«Երկու տարեկան էի, որ հայրս պատերազմ գնաց, երբ նրա օգնությունն էր պետք։ Նա օգնեց ամեն ինչով, հիմա իրեն է օգնություն է պետք, խնդրում եմ, ինչու չէ՝ պահանջում եմ, որ եթե հայրս պետք է պատիժ կրի, իր երկրում կրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Երևանի բնակիչ Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Հրաչյա Հարությունյանի քրոջ դուստրը կարդացել է, որ իբր ամեն ինչ նախօրոք մտածված է եղել: «Խնդրում եմ՝ թողեք այդ ամենը, այստեղ արժանապատվության հարց է: Ինքը իր կյանքն է փորձել զոհել. «Կամազը» շուռ տալով, գերբնական ուժ ներդնելով՝ մեքենան դեպի ձախ է տարել, և այն, թե ինքը իբր իրեն դուրս է գցել «Կամազից», սուտ է, իներցիայի հրման ուժի արդյունքում է ինքը դուրս մղվել»,- ասաց քրոջ դուստրը:

Մեծ եղբոր որդին էլ նշեց, որ բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում ՌԴ-ում, բայց երբևէ հանցագործի հետ նման կերպ չեն վարվել։ «Սխալ եմ համարում այս պահելաձևը, և այստեղ հստակ մեսիջ կար»,-ասաց նա:

Լիլիթ Հարությունյանը նշեց, որ այս պահին հորը հոգեբան է հարկավոր, նա ասաց, որ ինքն իր հորը հերոս է համարում, որովհետև չի կարող կյանքի գնով պաշտպանված մարդը 18 հոգու կյանք խլել և հանգիստ ապրել:

Եղբոր տղան նաև հավելեց, որ հորեղբայրը չի գիտակցում՝ ինչ է կատարվել, այլապես ինքն այդ խալաթը չէր հագնի, այդքան վատ վիճակում է:

Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ այստեղ ակնհայտ է նվաստացնող վերաբերմունք անձի նկատմամբ, մարդու արժանապատվության, իրավունքի խախտում է տեղի ունեցել: 

Բացի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, որը ուղղակիորեն պարտադիր է նաև Ռուսաստանի համար, և որի երրորդ հոդվածն է նաև խախտվել, կան նաև այլ միջազգային փաստաթղթեր, որոնք խախտվել են, այդ թվում՝ Մարդու իրավունքների համաընդհանուր հռչակագրի հինգերերոդ հոցվածը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի առաջին մասը: Այս բոլոր հոդվածներն ուղղված են մարդու արաժանապատվության իրավունքների խախտմանը:Նա նաև նշեց, որ Ռուասաստանի ասահմանդրության 21-րդ հոդվածը նույնպես նախատեսում է որևէ պարագայում չխախտել մարդու արժանապատվության իրավունքը:

«Պետական պաշտոնատար անձինք նպատակ ունեն իրենց գործողություններով նվաստացնել անձին այլ անձանց ներկայությամբ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Բացի այդ, եթե տեղեկատվությունը ճիշտ է, և անձը եղել է կոմայի մեջ և նրան դեղորայքային միջոցով են արթնացրել, սա նույնպես պատժելի է միջազգային փաստաթղթերով, բայց իրականում պետք է դեռ ապացուցվի, որ անձը կոմայի մեջ է եղել:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավական պայմանագրեր առկա են, և նրան հնարավոր է տեղափոխել Հայաստան, եթե ՌԴ-ն տրամադրի անձին ՀՀ-ին; Բացի այդ, հնարավոր է որ դատավճռից հետո էքստրադիցիայի համաձայն՝ նա իր պատիժը կրի Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել