Ամերիկուհի Բրենա Պենլին մանուկ հասակից տարբերվում էր իր հասակակիցներից։ Խնդիրն այն է, որ նրա մոտ շատ վաղ էին սկսվել մազակալության հետ կապված խնդիրները, և արդեն 11 տարեկանից սկսած աղջիկը ստիպված էր սափրվել։

Բրենան անգամ երկարեցրել էր իր մազերը, որպեսզի ինչ-որ կերպ թաքցնի ձեռքերի վրա աճած մազերը։

Բարեբախտաբար, հասակակիցները մտնում էին նրա դրության մեջ և երբեք չէին ծաղրում նրան։

Միակ դեպքը, երբ նա հայտնվել է անհարմար դրության մեջ, եղել է այն ժամանակ, երբ նա այցելել է մի տղայի տուն։ Տղան այնպես էր զարմացել Բրենայի մազածածկույթից, որ նրա մայրը ստիպված նախատել էր տղային։

Երբ աղջիկը սկսեց ինքնուրույն գումար վաստակել, դիմեց մասնագետների օգնությանը։ Սակայն մասնագետները ոչ մի բանով չկարողացան օգնել նրան։

Որոշ ժամանակ անց Բրենան ամուսնացավ, ունեցավ երկու երեխա, և ժամանակն իր համար այլևս չբավականացրեց։

Ինքնամեկուսացման ժամանակահատվածում նա որոշեց ընդհանրապես հրաժարվել սափրվելուց և արդյունքով կիսվեց ինստագրամյան իր էջում։

Սակայն անսպասելիորեն բոլորը նրա նկարների տակ սկսեցին դրական մեկնաբանություններ գրել, իսկ նրա հետևորդների քանակը միանգամից սկսեց աճել։

Հիմա նրա հետևորդների քանակը 24 հազար է, իսկ նրանցից շատերը Բրեննային համարում են առանց բարդույթների կին, որից կարելի է օրինակ վերցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել