Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ խոստումներ է տվել, որոնք չի կատարել, նախկին իշխանությունների ժամանակ էլ էր նույնը, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ է նույնը, հեղափախությանը շատ ենք աջակցել, բայց չգիտենք՝ ուր մնաց: Այս մասին Tert.am-ի հարցախույզի ընթացքում նշեց հայ-թուրաքական սահմանի մոտ գտնվող Բագարան գյուղի բնակիչներից մեկը:

Նրա դիտարկմամբ՝ իրենց գյուղը միայն այս օրերին չէ, որ արտակարգ դրության պայմաններում է ապրում: Ըստ նրա՝ միայն վարկային քաղաքականությամբ հնարվոր չէ գյուղատնեսությունը զարգացնել համայնքային ենթակառուցվածքներն առաջնային նշանակություն ունեն:

«Հիմա խանգարում են գալիս ասում են՝ 3 հոգով հող մի մշակեք 3-րդն ավելորդ է, բայց գյուղատնտեսական աշխատանքները հիմա պիտի արվեն: Այգիներ ունենք, եթե պետությունը մեր ձեռքը մի քիչ այս պայմաններում բռնի, ոտքի կկանգնենք, քաղաքացու համար էլ լավ կլինի: Բազմաթիվ խնդիրներ ունենք, մեր ճանապարհը տեսաք՝ ճանապարհ չունենք, խմելու ջուր, գազ չունենք, միշտ տրանսպորտ չենք ունեցել, էսօր կտրված ենք ռայոնից, ամեն ինչից: Եկել եմ դաշտից օջախում ջուր պիտի տաքացնեմ, որ լողանամ, 80 տարեկան մայրս էլ «ղանթարով« աղբյուրից ջուր է բերում, երբ մենք դաշտերում ենք լինում»,-ասաց նա:

Բնակիչը մանրամասնեց, որ մարզպետը իրենց ասել է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է խնդիրներով զբաղվել, բայց մոտ երկու տարի է անցել, որևէ խնդրի լուծում չի տրվում, ուստի հիմա էլ դժվարանում են հավատալ, որ կորանվիրուսի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված գյուղատնտեսական փաթեթը կիրականացվի և 0 տոկսով վարկերից հասարակ գյուղացին կկարողանա օգտվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել