Համաշխարհային մարդկության բախտը բերել է, որ Պիզայի աշտարակը կամ Սան Մարկոյի հրապարակը չեն գտնվում Կասկադում կամ Հյուսիսային պողոտայում, քանի որ մեր համաքաղաքացիները բողոքում են, որ սննդի օբյեկտները կամ ռեստորանները աշխատում են կեսգիշերից հետո: Դժվար է պատկերացնել, թե նման պարագայում ինչպես պետք է Հայաստանում զարգանա տուրիզմը և ինչու պետք է մի քանի հարևանների պատճառով քաղաքը ժամը 00:00-ից հետո փակվի: Դժվար է պատկերացնել, որ Փարիզի կամ Հռոմի բնակիչները կարող են բողոքել` պահանջելով, որ իրենց տան մոտ աշխատող սրճարանները կամ ռեստորանները կեսգիշերից հետո փակվեն: Իրոք, լավ հարևան ունենալը լավ բան է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



