Արսեն Թորոսյանը հայտարարություններ արեց, որոնք պետք ա ուշադրության արժանանան։ Չնայած վաղուց արդեն պարզ էր, բայց նախարարն առաջին անգամ հայտարարեց, որ վարակի տարածումն այլևս վերահսկելի չէ։ Սա նշանակում ա, որ օջախները շատ են, ու մենք արդեն չենք կարող իմանալ՝ որտե՞ղ ու ե՞րբ կարող ա գրանցվել հաջորդ դեպքը, ինչից հետևում ա, որ վարակի տարածման տեմպը «կոտրած» լինելու մասին խոսել դեռ չի կարելի։ Էս մասով ուրախալի ա, որ իշխանավորները չեն կրկնում իրենց սխալը, և հանրությանը զգոնության կոչեր են անում ու փորձում ազդել մարդկանց վարքի վրա՝ չփորձելով «արխայինացնել» մեզ։
Թորոսյանի մյուս հետաքրքիր հայտարարությունը կապված ա անհատական պաշտպանության միջոցներ, մասնավորապես՝ դիմակներ և ձեռնոցներ կրել-չկրելու հարցի հետ։ Նախարարը նշեց, որ դիմակ կրելը ՑԱՆԿԱԼԻ ա, կարևոր ա, չնայած որ մինչ այդ ինքն այլ բան էր ասում։
Կարծում եմ՝ սահմանափակումներն ուժի մեջ թողնելն այլընտրանք չունի, սակայն որոշ մեղմացումներ, իհարկե, հնարավոր ու անհրաժեշտ կլինեն։ Պետք ա հաշվի առնել, որ տնտեսությունը երկար ժամանակ չի կարող կանգնած մնալ, բայց առաջին հերթին հարկավոր ա մտածել հանրության առողջության պահպանման մասին։ Հիմա մեզ իրոք պետք են նորարարական լուծումներ, որոնք կօգնեն տնտեսվարողներին աշխատել էս պայմաններում։ Բարդ իրավիճակ ա ու դեռ ավելի ա բարդանալու, կարծում եմ։ Պետք ա պինդ մնանք ու լուծումներ փնտրենք։