Հիմա դժվար է վստահ պնդել, թե հատկապես ում հիվանդ գլխում է ծագել մեղադրյալին նման նվաստացուցիչ վիճակով դատարանի դահլիճ բերելու «գաղափարը»: Բայց կարելի է ամենեւին չկասկածել, որ միանգամայն կանխամտածված էին Ռուսաստանի դատական իշխանության ու ոստիկանության ներկայացուցիչները մեղադրյալին՝ ցնցման (շոկային) վիճակում գտնվող վարորդ Հրաչյա Հարությունյանին, հիվանդանոցից դատարանի դահլիճ բերել բառացիորեն կիսամերկ, կանացի ծաղկավոր խալաթը վրան գցած: Ավելին, դատավորը թույլ էր տվել որ հեռուստաընկերությունները, այդ թվում՝ Ռուսաստանի պետական ու մեծ սփռում ունեցող «Ռոսիա» հեռուստաալիքը, տեսանկարահանի նման վիճակում գտնվող հայ տղամարդուն: Ու համարյա մի ամբողջ օր այդ տեսապատկերները պարբերաբար պտտեցվում էին լուրերի թողարկումներում: 
Սա այն դեպքում, երբ անգամ ամենաստոր բռնաբարողին կամ անգամ սրիկա ահաբեկչին ոչ մի դատարան, ինքնահարգանքից ելնելով, թույլ չի տա նման անպարկեշտ ու նվաստացուցիչ վիճակում դատական դահլիճ քարշ տալ:
...Կարելի է ասել, որ եթե ոմանք ցանկանում էին դժբախտության պատճառ դարձած ու իր հերթին մեծ դժբախտության մեջ հայտնված հայ մարդուն նվաստացնել՝ կանացի ծաղկավոր խալաթով դատարան տանելով, իրականում ցույց տվեցին Ռուսաստանի դատական իշխանության ու դատաիրավական համակարգի խայտառակ պատկերն ու հակամարդկային էությունը»:
Ամբողջական հրապարակումն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել