1in.am-ը գրում է.

Նոր Մոսկվայում ողբերգական ավտովթարի պատճառ դարձած «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով Facebook սոցիալական ցանցում նախաձեռնություն է ստեղծվել:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քանի որ հայտնի դարձավ, որ Հրաչյա Հարությունյանը արտագնա աշխատանքի է մեկնել հիմնականում որդու՝ 2012-ի մայիսին վախճանված 21-ամյա Սերոբ Հարությունյանի շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով, նախաձեռնության համահեղինակները որոշել են հանգանակության միջոցով օժանդակել Հարությունյանների ընտանիքին:

Նախաձեռնությունը համաձայնեցված է Հրաչյա Հարությունյանի դստեր և եղբորորդու՝ Լիլիթ և Արթուր Հարությունյանների հետ: 

Նախաձեռնությունը կաշխատի հնարավորինս թափանցիկ՝ ամենօրյա հաշվետվությունների միջոցով:

Խնդրում ենք Ձեր մասնակցությունը, շնորհակալություն:

Հաշվի համարների և օնլայն գումար փոխանցելու հնարավորությունների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել