Armenpress.am-ը գրում է.

Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը, հրահանգներ են տրվել անձնակազմի կարողությունները զարգացնելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական իրավիճակում անձնակազմի գործողությունները հստակեցնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտավարական պատրաստության գործնական պարապմունքներ:

Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: 

Ապրիլի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի ականանետային մարտկոցի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական

կարողությունները: Ներգրավված ստորաբաժանումը գերազանց է կատարել առաջադրանքը, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել