Այն,որ Ռուսաստանը  Հայաստանի  իշխանությունների  հետ  համատեղ  իրականացնում  է  <Հայաստանն առանց  հայերի>  ծրագիրը  ` գիտենք  բոլորս,բայց  որ  նրանք  արդեն  ի  ցույց   համայն   աշխարհի    ծաղրում  են  հայ  տղամարդու  կերպարը `  դա  արդեն  աններելի  է: Միթե  մեր  շալվարով  պաշտոնյաները  չունեն  տղամարդկային  արժանապատվություն,որ  ռուսներից  պահանջեին  պատասխան,կամ  դուխները  չի  հերիքում  ,կամ  էլ մարմնավաճառի  նման  փողի  դիմաց  լուռ  տանում  են  ամեն  մի  ստորացում:Ինչի±  համար  են  Ռուսաստանում  գործում   Հայերի  միությունը,Հայաստանի  Դեսպանատունը,երբ  իրենց  քաղաքացու  հետ   վերաբերվում  են  անմարդկային  ձևով,խախտում  են  միջազգային  կոնվենցիաները  և  որևէ  պատասխան  չեն  տալիս:Կարծում  եմ  բոլորն  են  հիշում,որ  ամիսներ  առաջ  նույն <օրինապաշտ > Ռուսաստանի  զինված  ուժերի  անփութության  պատճառով  զոհվեցին  երկու  տղա  երեխաներ,ովքեր  դառնալու  էին  մեր  երկրի  վաղվա  հայրիկներին  ու  զինվորները:Ինչու±  մեր  երկրի  պաշտոնյաները  նման  դիրքորոշում  չցուցաբերեցին,ինչու±  որևէ  ռուս  պաշտոնյա  կանացի  հագուստով  ու  հողաթափերով  չհայտնվեց  դատարանում:Միթե±  մեր  զոհերը  արժեք  չուներին  (նրանց  ամեն  մեկի  ընտանիքին  ՌԴ-ն տվեց  1500 դոլար  ու  քաշվեց  մի  կողմ)  և նրանք  էլ  կարող  էին  18-ը  լինել:Այն,որ  հայ  տղամարդուն  նման  անվայել  տեսքով  և  հոգեվիճակում  ներկայացրեցին  դատարան`  դա  մտածված  քայլ  էր  ռուսների  կողմից,թաքուն  երազանք,որը    թուրքերի  նման    իրականացրեցին   մեր  ամենադաշնակից  ռուսները:Ես  վերջնականապես  հիասթափվեցի  երկերեսանի  և  պատմության  մեջ  որևէ  կարևոր  հետագիծ  չունեցող,միշտ  կարևոր  պահին  հայերին  դավաճանած  ռուս  ազգից:Մենք  պետք  է  նրանց  ցույց  տանք  ,թե  ով  է  հայը,ինչ  արժանապատվություն  ունի,պետք  է  պահանջենք  պատասխանատվության  ենթարկել  այս  կրկեսի  կազմակերպիչներին,իսկ  մեր  երկրի  պուտինիկացիայի  ենթարկված  անողնաշարավոր  իշխանավորներին  պետք  է   հիշեցնենք,որ  փող  լափելուց  բացի  ունեցեք  նաև  արժանապատվություն,վաղը  բոլորը   կթքեն  Ձեր  երեսներին  և  Ձեզ  էլ  խալաթներով  ռուսները  կտանեն  սաունա:Հայի  հանդեպ  խտրական  այս  պահվածքը  կարող  է  լուրջ  վտանգ   հանդիսանալ  աշխարհում  ապրող  ցանկացած  հայի  համար,քանի  որ  մենք  համոզվեցինք,որ  մեր  երկիրը,ԱԳՆ,ԱԱԾ.Դեսպանատները  և  Հյուպատոսությունները,  բացի  անիմաստ  փող  լափելուց  ուրիշ  գործով  չեն  զբաղվում:Մեր  երկրում  ապրում  են  մեծ  թվով  ռուսներ  և  մենք  էլ  պետք  է  ցույց  տանք  Պուտինին,որ չնայած  մեր  երկրում  աշխատատեղեր  չկան  և  մենք  ստիպված  մի  կտոր  հաց  վաստակելու   նպատակով  թակում  ենք   իր  երկրի  դուռը  և  ստրուկի  կարգավիճակում  շահագործվում  իրենց  կողմից,բայց  մենք  արժանապատվություն  ունեցող  ազգ  ենք ` Հայ  և  մեզանից  դուք  պետք  է  վախենաք  և  մեզ  հետ  հաշվի  նստեք,ինչպես  չեչենների:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել