Factor.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի՝ կորոնավիրուսով վարակված վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը կայուն է, նա շարունակում է վերակենդանացման բաժանմունքում մնալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ջոնսոնի խոսնակին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ Բորիս Ջոնսոնին արհեստական շնչառության սարք միացված չէ։ «Վարչապետի վիճակը կայուն է, տրամադրությունը՝ լավ»,- ասել է Բորիս Ջոնսոնի խոսնակը։
Հիշեցնենք՝ մարտի 27-ին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսով է վարակված: Բորիս Ջոնսոնն ինքնամեկուսացվել էր: Ապրիլի 6-ին նրան շտապ հոսպիտալացրել էին և նշել, որ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացնելու կարիք կա:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/238883.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել