Shantnews.am-ը գրում է․
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ եվրոպական տարածաշրջանի պատասխանատուն անտեղի է համարում ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ։ Reuters գործակալությունը մեջբերել է նրա խոսքերը։
«Մենք մինչև հիմա գտնվում ենք պանդեմիայի ակտիվ փուլում, այնպես որ ժամանակը չէ ֆինանսավորումը կրճատելու մասին խոսելու համար», – ասել է Հանս Կլյուգեն։
Մինչ այդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտածում է ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Թրամփը դժգոհ է, որ ամենամեծ ֆինանսավորումը կազմակերպությանը հատկացնում է հենց ԱՄՆ-ն, բայց ԱՀԿ-ն, ըստ Թրամփի, «չինաստանամետ» վարք է դրսևորում։
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/647674.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել