Ջոն Դևիսոն Ռոքֆելլերն ամերիկացի ձեռներեց, բարերար է, մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերը: 1870-ին նա հիմնադրել է Standard Oil-ը և այն ղեկավարել է մինչև պաշտոնաթող լինելը՝ 1897 թ.: Standard Oil-ը հիմնադրվել է Օհայոյում Ջոն Ռոքֆելլերի, նրա եղբոր՝ Ուիլյամ Ռոքֆելլերի, Հենրի Ֆլագերի, Ջաբեզա Բոստվիկի, քիմիկոս Սամուել Էնդրյուսի և մեկ չքվեարկող գործընկեր Ստեֆան Հարկենսսի կողմից: 

Քանի որ կտրուկ աճեց կերոսինի և բենզինի պահանջարկը, ավելացավ նաև Ռոքֆելլերի հարստությունը, և նա այն ժամանակ դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը, նրա մահվան պահին նրա ունեցվածքը կազմել է 1,4 միլիարդ դոլար կամ ԱՄՆ ՀՆԱ-ի 1,54%-ը: Գնաճը ճշգրտվում է. The New York Times-ը նրա ունեցվածքը գնահատում է մոտ 192 միլիարդ դոլար՝ 2006 թվականի համարժեքը:

Ահա նրա ամենատարածված աֆորիզմներից մի քանիսը: Դրանք, հուսով եմ, Ձեզ պետք կգան: 

  1. Մի վախեցեք մեծ ծախսերից: Պետք է վախենալ փոքր եկամուտներից։
  2. Վաստակեք հեղինակություն, և այն կաշխատի ձեզ համար։
  3. Չեմ կարծում, որ կա որևէ այլ որակ, որն այնքան անհրաժեշտ է ցանկացած տեսակի հաջողության համար, որքան համառությունն է։
  4. Ավելի լավ է վարձել ոգևորված անձնավորության, քան այն մարդուն, ով ամեն ինչ գիտի։
  5. Եթե ձեր միակ նպատակը հարստանալն է, դուք երբեք դրան չեք հասնի։
  6. Նրանք, ովքեր աշխատում են ամբողջ օրը, ժամանակ չունեն փող աշխատելու համար։
  7. Բիզնեսի հաջողության առաջին և գլխավոր նախադրյալը համբերությունն է։
  8. Ես կարող եմ զեկուցել իմ վաստակած յուրաքանչյուր միլիոնի համար՝ բացառությամբ առաջինի։
  9. Ձեր բարեկեցությունը կախված է ձեր սեփական որոշումներից։
  10. Ընկերությունը, որը հիմնված է բիզնեսի վրա, ավելի լավ է, քան բարեկամության վրա հիմնված բիզնեսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել