Ես ոնց հասկանում եմ, ՀՀ-ն »պռախադնոյ դվոռ» է, ով ուզի, ոնց ուզի, համաճարակի ու արտակարգ դրության պայմաններում կարող է վարակի ստուգում չանցած անձանց խմբաքանակ գործուղել ՀՀ:

Էս եկողները ստուգվե՞լ են, բոլորը գալուց առաջ թեստ անցե՞լ են։ Ինքնաթիռից իջնելուց հետո 14-օրյա մեկուսացման ենթարկվելո՞ւ են։ Վստա՞հ եք, որ վարակված չեն, որ տանում եք, էդպես արխային մտցնում եք ՀՀ բանակ։ Մենք էստեղ հանրաքվե ենք հետաձգում, չեղարկում, Արցախի վրա ենք ձայններս բարձրացնում, որ նրանք էնտեղ հանրաքվե չանեն, որպեսզի վարակը հանկարծ բանակ չմտնի, դուք մեկ ինքնաթիռ չստուգված փնթի խո՞զ եք բերում-լցնում ՀՀ բանակ։

Իսկ ես կարո՞ղ եմ իմանալ, թե ՀՀ բանակի թեստավորումը խի պիտի ռուս «մասնագետներն» անեն: Սա պետությո՞ւն է, թե՞ ՌԴ մարզ։ Բա մի բերան բարձրաձայնեիք, որ ՀՀ բանակը թեստավորման կարիք ունի, դուք էլ չեք կարողանում անել, կարող է 13-15 մլն աշխարհասփյուռ հայությունը գումար ու մասնագետ տրամադրեր ձեզ: Ուրիշ ժամանակ մեկ կոպեկի համար էլ բնակչությանն եք դիմում: Իսկ էստեղ տափուկ ու թաքուն մեզ օկուպացիոն, վարակիչ, դիվերսանտների ջոկատնե՞ր եք հրամցնում։

Ձեզ քի՞չ էր 2016-ի Ապրիլյան պատերազմը։ Ձեզ քի՞չ էր Արցախյան պատերազմը։ Ձեզ քիչ էր Գետաշենի ու Շահումյանի դատարկումը: Դե զզվրիք էլի արդեն: Մի կոլաբորացիոնիստից ազատվում ենք, մյուսն է գալիս, մյուսից ազատվում ենք, հաջորդն է գալիս: Դուք վերջ, ավարտ ունե՞ք, թե՞ անթիվ ու անհամար եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել