Կենդանակերպի շրջանի տասներկու ներկայացուցիչներ ունեն անհատական բնութագրեր և օժտված են այս կամ այն բնավորության գծերով: Ըստ աստղաբանների այս շղթայում կան ամենաբարի նշաններ, որոնց մոտ բացակայում է զայրույթի զգացումը, իսկ  գերակշռում են՝ կարեկցանքը և օգնելու պատրաստակամությունը:

Մենք բացում ենք բարի նշանների վարկանիշային ցուցակը:

Ջրհոս

Այս նշանն ամենևին չի պատկերացնում, թե ինչպես կարելի է վնասել, կոպիտ լինել նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ասյդքան էլ լավ չեն վերաբերվում իրեն: Նրա բարությունը բավականացնում է շրջապատի յուրաքանչյուր մարդու համար: Եվ ոչ միայն հարազատներին, այլև անծանոթ մարդկանց: Դրանում է Ջրհոսի խնդիրը. նա իմունիտետ չի զարգացնում լպիրշների և սրիկաների դեմ:

Ցուլ

Ցուլը քայլում է կյանքով՝ բաց հոգով և բաց սրտով: Այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են օգնության հասնել առաջին իսկ զանգից: Ավելին, անվերապահ՝ չսպասելով երախտագիտության և փոխադարձության:

Կարիճ

Շատ գթասիրտ Կարիճները հաճախ տառապում են իրենց բարությունից: Նրանք հաճախ անում են այն, ինչ իրենց չեն խնդրել, հավատալով, որ դա ճիշտ է և պետք է այդպես լինի: Բայց  նրանց ոչ բոլոր բարությունն է ճիշտ հասկացվում: Հետևաբար Կարիճին հաճախ շահագործում են:

Ձկներ

Բոլորին ներող ձկները բարի գործեր են անում՝ հուսալով, որ նրանց հետ կվերաբերվեն խղճով, լավ մտադրություններով: Այնուամենայնիվ, նրանց հույսերը միշտ չէ, որ արդարացված են: Եվ ժամանակն է սովորել նույն կերպ պատասխանել անշնորհակալ տգետներին, բայց Ձկները շարունակում են նույն սխալները գործել:

Աղեղնավոր

Աղեղնավորները բարի են նրանց հանդեպ, ովքեր բարի են իրենց հանդեպ: Այլ տարբերակ չկա: Ավելին, այս նշանի պրոբլեմն այն է, որ նրանք գնահատում են մարդկանց իրենց ծայրահեղ սահմաններում: Այսպիսով, վատ մարդկանց ցուցակում ընդգրկվում են նրանք, ովքեր այդպիսին չեն:

Կշեռք

Ոչ այնքան բարի նշան է, պարզապես ինտելիգենտ: Նրա լավ դաստիրակված լինելը թույլ չի տալիս նրանց չափազանց բարկանալ և հայոհոյել: Լավ գործեր կատարելով՝ Կշեռքը հաճույք չի ստանում: Որովհետև տեսանելի մարդկայնության հետևում կանգնած է տարրական դաստիարակությունը:

Շարունակությունն այստեղ՝ Կենդանակերպի ամենաբարի նշանները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել