1in.am-ը գրում է.

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ավանդական վարկանիշը: Առաջին տեղում Ռոբերտ Դաունի կրտսերն է, որը հետ է մղել անցած տարվա առաջատար Թոմ Կրուզին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ռոբերտ Դաունի կրտսերը մեկ տարում աշխատել է 75 մլն դոլար: Պարբերականն ընդգծում է, որ նրան հաջողվել է մի քանի տարում հասնել աստղային փառքի: Նախկինում նա համարվում էր տաղանդավոր, սակայն ոչ մեծ եկամուտներ ունեցող դերասան, բացի այդ խնդիրներ ուներ՝ կապված թմրանյութերի ու ալկոհոլի հետ: Վերջին շրջանում նրա մասնակցությամբ երկու ֆիլմերը՝«Վրիժառուներն» ու «Երկաթե մարդը 3»-ը (Avengers, Iron man-3) վարձույթում 1-ական մլրդ դոլար են հավաքել:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Չենինգ Տատումն է, ով 2012-ի հունիսից մինչ 2013-ի հունիս աշխատել է 60 մլն դոլար: Նրա մասնակցությամբ ինքնակենսագրական «Սուպեր Մայք» (Magic Mike) ֆիլմը, որը պատմում է տղամարդկանց մերկապարի մասին, վարձույթում 167 մլն դոլար է հավաքել:

Եռյակը եզրափակում է Հյու Ջեքմանը՝ 55 մլն դոլարով: 

Վարկանիշային աղյուսակի նախկին առաջատար Թոմ Կրուզը այս տարի 8-րդ տեղում է: Նա մեկ տարում աշխատել է 35 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել