«Ֆրանսիացի երեխաներն ուտելիքը չեն թքում» բեսթսելերի հեղինակ, ամերիկուհի Պամելա Դրուքերմանը, Փարիզ տեղափոխվելուց հետո, իր համար երեխաների դաստիարակության արտասովոր համակարգ է բացահայտել։
Այն այնքան է նրան դուր եկել, որ Պամելան որոշել է իր օրինակի վրա ցույց տալ, թե ինչպես կարելի է հաղթահարել ծնող լինելու շատ խնդիրներ՝ կիրառելով ֆրանսիական մեթոդները։
8. Երեխային համբերատարություն սովորեցրեք
Մամ, օգնիր կառուցել աշտարակը։
Մամ օգնիր կառուցել աշտարակը։ Սպասիր մի քանի րոպե, արդուկն ավարտեմ և կօգնեմ։
Ֆրանսիացիները գտնում են, որ համբերությունը պետք է մարզել դեռ վաղ տարիքից։ Եթե զբաղված եք, պետք չէ վազել երեխայի առաջին իսկ կանչին, հանգիստ բացատրեք նրան, որ զբաղված եք և կմոտենաք տեսնեք, թե ինչ է նա նկարել, մի քանի րոպեից։ Այդպիսով դուք նրանսովորեցնում եք, որ ինքը չի աշխարհի կենտրոնը և որ պետք է հաշվի նստել նաև ուրիշների պահանջմունքների հետ։
7. Անկախության պետք է փոքր հասակից սովորեցնել
Եթե երեխան սովորում է, որ դուք միշտ կողքին եք և կարող եք օգնել, ապա դժվարությամբ ինքնուրույնության կսովորի։ Նրան կարելի է ինքնուրույնության սովորեցնել տատիկի մոտ թողնել, ճամբար ուղարկելով կամ դայակի ծառայություններից օգտվելով։ Որքան շուտ դուք նրան սովորեցնեք, թե որքան կարևոր է շրջապատին հարգելն ու ինքնուրույն որոշումներ կայացնել կարողանալը, այնքան ավելի լավ կլինի երեխայի համար։
6. Պատիժը փոխարինեք սովորեցնելով
Ինչո՞ւ ես նկարել պաստառների վրա։ Դու Պատժված ես։
Մենք ստիպված կլինենք քեզ համար նոր կոնստրուկտոր գնելու փոխարեն, նոր պաստառ գնել։
Մեզանից շատերը սովոր են պատիժը որպես երեխայի ճիշտ վարքի խթան կիրառելուն։ Բայց երեխայի համար ավելի ճիշտ կլինի, որ վաղ տարիքից սովորեցնեք նրան և պատմեք իր գործողությունների հետևանքների մասին։ Նրան հնարավորություն տվեք փորձ ձեռք բերել, թեկուզ և՝ բացասական։
5. Բացատրեք, թե ինչու եք ինչ–որ բան արգելում
Հիշեք, որ ձեր ցանկացած արգելք պետք է հիմնավորեք երեխայի մոտ, ոչ թե պարզապես արգելեք, քանի որ դուք այդպես եք ցանկանում։ Երբ երեխան հասկանում է, թե ինչու այս կամ այն բանը անել չի կարելի, շատ ավելի օգտակար և լավ է, քան երբ չգիտի, թե որն է արգելքի պատճառը և կարծում է, թե ծնողը ինչ–որ բան հենց այնպես թույլ չի տալիս։
4. Ընտանիքի հիմքը ամուսնական զույգն է
Երբեք մի մոռացեք, որ ընտանիքի հիմքը ամուսնական զույգն է։ Միշտ ժամանակ գտեք ամուսնու հետ միայնակ մնալու։ Երեխային մանկուց սովորեցրեք, որ մայրիկն ու հայրիկն իրենց անձնական տարածքն ունեն, ուր առանց թույլտվության ներխուժել չի կարելի։
3. Ինքնուրույնություն սովորեցրեք և աջակցեք նախաձեռնողականությանը
Որքան շուտ ձեր երեխային ինքնուրույնության սովորեցնեք, այնքան ավելի լավ։ Խնդրեք նրան օգնել տունը մաքրելիս, ջրել ծաղիկները, կերակրել կատվին։ Եթե երեխան ինքն է ցանկություն հայտնել լվանալ սպասքը, թույլ տվեք։ Սա նաև կօգնի փոքրիկի մեջ դաստիարակել այն միտքը, որ ինքն էլ պետք է իր որոշակի ավանդն ունենա ընտանիքի առօրյա խնիրները լուծելու գործում։
2. Երեկոն միայն մեծերի համար է
Ֆրանսիացի ծնողներն մի այսպիսի կանոն ունեն. ժամը 20:00-ից հետո մեծերի ժամն է։ Երեխաները գնում են իրենց սենյակները։ Նրանք կարող են չքնել այդքան շուտ, այլ լուռ խաղան։ Բայց կարևորը, որ ֆրանսիացի երեխաները գիտեմ. Ծնողները պետք է երկուսով մնան և նրանց չի կարելի խանգարել։ Ֆրանսիացիները համոզված են, որ երջանիկ ընտանիքի գրավականը երջանիկ և իրար սիրող ծնողներն են։
1. Մի մոռացեք, որ որոշումները հենց դուք եք ընդունում
Սա ֆրանսիական դաստիարակության ամենաբարդ կանոնն է. ընդունել, որ դուք պատասխանատու եք այն ամենի համար, ինչ անում է ձեր երեխան։ Երեխաներին պետք է ազատություն տալ այնտեղ, որտեղ կարելի է՝ հաշվի առնելով նրանց կարծիքներն ու ցանկությունները։ Սակայն որոշումներն ընդունում եք միայն դուք. հիշեք այդ մասին։ Սովորեք կարևոր պահերին վստահ ու խիստ «ոչ» ասել։