Tert.am-ը գրում է.

Ուղևորափոխադրումների առումով դեռ մեծ փոփոխություններ չունենք և այն իրավիճակը, որը ժառանագել ենք շարունակում է մեզ համար խնդիր լինեն: Կա քաղաքական որոշում՝ ոչ կանանավոր ուղևորափոխադրում իրականացնողներին տեղափախել իրավական դաշտ:

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառանալով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի հարցին, թե ցամաքային տրանսպորտի ոլորտում 2019թ. ինչ փոփոխություններ են արձանագրվել:

«Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին իրավական դաշտ բերելը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները մեծապես վնասում են կանոնավոր ուղևորափոխադրումներին»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին կա երկու փաթեթ, որոնք լրամշակվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել