Panorama.am-ը գրում է․

ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է մարզային հեռուստաընկերությունների հետ, ինչի արդյունքում տեսադասերը հասանելի է նաև մարզային հեռուստաընկերությունների եթերում՝ ապահովելով ավելի լայն լսարան։ Ասուլիսում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, սա հատկապես կարևոր է, քանի որ մարզերից ու Երևանից ստացած ամփոփ տվյալների համաձայն, աշակերտների ու ուսուցիչների որոշակի խմբեր չունեն հասանելիության սարքեր, չեն կարողանում  միանալ հեռավար ուսուցմանը։

«Առնվազն 24 հազար սարքի մասին ենք խոսում, լրացուցիչ հստակացման ու ճշգրտման կարիք կարող է ունենանք, հավաքագրվել են առաջին ձեռքից։ Կարծում եմ, որ տեսադասերն ու բովանդակությունը, որ մենք մշակում ենք ու հասնելի ենք դարձնում այս պայմաններում, ապահում է մարդկանց ներգրավածությունը, եթե չկան այդ սարքերը»,- ասաց փոխնաարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել