Քանի որ երեկվանից կրկին ակտուալիզացվեց պարգևավճարների թեման, հարկ եմ համարում կրկին ֆիքսել մի քանի պարզ իրողություններ, որովհետև, Նիկոլից սկսած, ՊՈԱԿ-ի ֆեյքերով վերջացրած, ինտենսիվորեն առաջ են տանում ստերի, մանիպուլյացիաների և կեղծ տրամաբանության վրա հենված թեզերի մի ամբողջ բույլ։ Նպատակ ունեն թեման լղոզելու ու իրենց հարամությունները գոնե շղարշելու։
Եվ այսպես․
1. Պարգևավճարները սկզբունքորեն չեն կարող լինել ամենամսյա ու պարտադիր։ Հենց դառնում են այդպիսին, ապա էլ պարգևավճար չեն, այլ հավելավճար են ու/կամ աշխատավարձի բարձրացում։
2. Հենց «պարգև» բառը հուշում է, որ պարգևավճար տրվում է ինչ-որ նշանակալի առաջադիմության, նորմայից դուրս կատարված աշխատանքային սխրանքի համար։ Կաշառք չվերցնելն ու/կամ չթալանելը աշխատանքային սխրանք չեն, նորմայից դուրս չեն։ Դա հենց նորման է, որ չի կարելի կաշառք վերցնել ու թալանել, առավել ևս, որ սրանցից շատերը հա՛մ կաշառք են վերցնում, հա՛մ թալանում են և այդքանով հանդերձ՝ պարգևատրվում են։
3. Պարգևատրել կարող է միայն վերադասը։ Ինքնապարգևատրումը նույն հարթության վրա է, ինչ ինքդ քեզ գովես, գովասանագիր տաս, սեր խոստովանես։ Օրինակ՝ ես, ինչ գլխավոր խմբագիր եմ, չեմ պարգևատրվել, որովհետև դա մովետոն և самодурство է:
4. Նիկոլը երեկ մանիպուլյացիաներով էր զբաղված։ Ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ընդամենը 1 միլիարդ դրամով է պարգևատրել։ Սա հենց մանիպուլյացիա է, որովհետև իրեն մենակ բարձրաստիճան պաշտոնյաների մասին չէին հարցնում, այլ, առհասարակ, անիմաստ, պարբերական ու անհասկանալի պարգևատրումների մասին էին հարցնում, որոնց թիվը 2019 թվականին ոչ թե 1 միլիարդ դրամ էր կազմել, այլ շուրջ 25 անգամ ավելի շատ։ Ու այո՛, Նիկոլ ջան (տե՛ս, էլի ջան եմ ասում), 50 միլիոն դոլարն արդեն զգալի թիվ է, որով կարելի է եթե ոչ բոլոր թոշակառուների, ապա նրանց մի հատվածի համար քիչ թե շատ էական փոփոխություն անել։
5. Նիկոլական քարոզիչները շատ են խոսում մասնավոր սեկտորում ավելի շատ փող աշխատած ներկա պաշտոնյաների ու ինչ-որ վերազգային կորպորացիաների մակարդակի թոփ մենեջերների մասին։ Քարոզիչներ ջան (տեսե՛ք, ձեզ էլ եմ ջան ասում), խնդիրն այն է, որ ներկա իշխանական համակարգի գերակշիռ մեծամասնությունը մինչև պետական հեղաշրջումը բոմժոտ դեմքեր էին՝ փաբերում պարտքով լակող ու սրանից-նրանից մուֆտող։ Հատուկենտ դեմքեր կան, որ սովից չէին զկրտում մինչ հեղաշրջումը։ Նրանցից մեկը Նիկոլն էր, որ երևի 90-ականների վերջից փողի խնդիր չուներ, որովհետև փողով մարդկանց վրա հոդվածներ էր գրում կամ էլ փողով մարդկանց վրա հոդված չէր գրում։
6. Կրկնում եմ հորդորս պարգևատրվողներին ու ինքնապարգևատրվողներին. էդ փողերը մի ծախսեք, որովհետև հետո պետք է լինելու վերադարձնել դրանք կոպեկ առ կոպեկ։ Եթե չունենաք էդ պահին, գույքով եք վերադարձնելու։ Գույք չունենաք, կամ էլ եղածը չհերիքի՝ հարկադիր աշխատանքներով։ Օրինակ՝ Հյուսիս-Հարավը պալասատի շորերով կսարքեք, թունելներ կփորեք, աղետի գոտին կվերականգնեք...