Գործարկումից 9 տարի անց Facebook Messenger ծառայությունը վերջապես ստացավ դեկստոպային տարբերակը: Հավելվածի  առանձնահատկությունները նման են բրաուզերի տարբերակին, բայց մեսենջերի առանձին պատուհան պահելը շատ օգտվողների համար ավելի հարմար է, քան բրաուզերի անհամար ներդիրներից մեկը: Հավելվածը նաև աջակցում է ձայնային և վիդեո զանգերին, որոնց միաժամանակ կարող են մասնակցել մինչև 8 մարդ:

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը իր էջում  գրել է.

«Հիմա մենք բոլորս փնտրում ենք կապի մեջ մնալու միջոց, նույնիսկ, եթե մենք ֆիզիկապես չենք կարողանա միասին լինել։ Այդ իսկ պատճառով մենք գործարկում ենք հայրենի Messenger ծրագիրը Windows-ի և MacOS-ի համար: Անցած մեկ ամսվա ընթացքում դուք սկսեցիք երկու անգամ ավելի հաճախ օգտագործել Facebook-ը ձեր համակարգչից, իսկ նոր հավելվածը կդարձնի շփումն առավել հարմարավետ»:

Ծրագիրը հայտարարվեց անցյալ տարի F8 կոնֆերանսի ժամանակ, որը Facebook-ն ամեն տարի անցկացնում է մշակողների համար: Այս տարի միջոցառումը նախատեսվում էր անցկացնել մայիսի 5-6-ին, բայց այն չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով: Թվում է, թե նույն պատճառով ընկերությունում որոշեցին ավելի վաղ և առանց  շնորհանդեսների թողարկել  Messenger-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել