«Ժամանակ» օրաթերթը գրում է.

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող երեխայի: «Երեխան ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Միջադեպից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում, որտեղից առեւտրականները՝ մոտ 50 հոգի, գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Սա, նրանց խոսքերով, ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է:

Նշենք միջադեպից հետո, երբ առեւտրականները աղմուկ են բարձրացրել ոստիկանները մոտեցել են նրանց եւ իմանալով, որ Արման Եդոյանն է խփել երեխային, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նշենք, որ փուչիկ վաճառող երեխան երկկողմանի ծնողազուրկ է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել