Լուծվող սուրճ
ԽՍՀՄ-ում արտասահմանյան արտադրության սուրճի պակաս կար։ Եթե այն հայտնվում էր խանութներում, ապա միանգամից մեծ հերթեր էին գոյանում։ Ամենապահանջված սուրճերը բրազիլական Cacique և Pele սուրճերն էին։ Այս սուրճերը վաճառվում էին ապակե տարաներով։ Ոչ պակաս պահանջված էր նաև հնդկական լուծվող սուրճը։
Սակայն մարդիկ հաճախ ստիպված գնում էին այնպիսի սուրճ, որի մեջ զգալի քանակությամբ շագանակ, եղերդակ, գարի և անգամ սոյա էր լինում։
Հնդկական թեյ
Իհարկե, ԽՍՀՄ-ում նույնպես աճեցվում էր։ Թեյի պակաս չկար, սակայն տեղական թեյի համն այդքան էլ լավ չէր։ Հնդական թեյը, որի տուփի վրա փիղ էր պատկերված, ավելի լավ համ և հոտ ուներ։ Սակայն այն գնելու համար մարդիկ ստիպված էին զբաղվել «որսով»։ Այս թեյը գնում էին ոչ միայն սեփական կարիքների համար, այլ նաև որպես նվեր։
Սև և կարմիր ձկնկիթ
60-ական թվականներին բոլոր խանութներում վաճառվում էր ձկնկիթ։ Միևնույն ժամանակ նրա արժեքը նույնպես շատ թանկ չէր։ Սակայն արդեն 80-ական թվականներին այն անհետացավ խանութներից։ Պատճառն այն էր, որ ասետրինայի և սաղմոնաձկի որսի վրա սահմանափակումներ դրվեցին, ինչպես նաև մեծացավ ձկնկիթի պահանջարկը։
Եփած երշիկ
Խորհրդային եփած երշիկը պատրաստվում էր բացառապես բնական մսից։ Նրա արժեքը 2 ռուբլի 60 կոպեկ էր։ Երշիկը վաճառվում էր միայն մայրաքաղաքներում։ Հատկապես մեծ պահանջարկ ուներ «Բժշկական» երշիկը։
Զուգարանի թուղթ
Երկար տարիներ խորհրդային մարդիկ օգտագործում էին սովորական թերթերը։ Ժամանակի ընթացքում ԽՍՀՄ քաղաքացիների կյանքում հատուկ թուղթ հայտնվեց, որը շատ փափուկ էր։ Մասսայական պահանջարկի հույս ոչ ոք չուներ, այդ պատճառով արդյունաբերությունը պատրաստ չէր բավարարել սպառողների կարիքը։
1969 թվականին, երբ սկսվեց նրա արտադրությունը, և մի քանի տարի անց էլ թուղթ բավարար քանակությամբ չէր արտադրվում։ Այն մարդիկ, որոնք ձեռք էին բերում թուղթը, անց էին կացնում պարանի մեջ և կախում իրենց պարանոցից։
Հնդկաձավար (գրեչկա)
Շատ քիչ հանդիպող սնունդ էր և այն հնարավոր էր գտնել միայն դիաբետիկների համար նախատեսված խանութներում։ Այն գնելու համար անհրաժեշտ էր վաճառողին բժշկից թուղթ ներկայացնել։ Այն մեկ կիլոգրամից ավել չէր վաճառվում։