1in.am-ը գրում է.

Երգչուհի Բեյոնսեն երազում է սիրով զբաղվել Փարիզում՝ բաց երկնքի տակ: Ընդ որում, ոչ թե որտեղ պատահի, այլ Լուվրի կամ մի քանի այլ տեսարժան վայրերի տարածքում: 

Մեկուկես տարի առաջ մայրացած Բեյոնսեն խոստովանել է, որ հաճախ է մտածում ռիսկային սեքսի մասին: Flaunt ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ Փարիզն աշխարհի ամենասեքսուալ քաղաքն է հանդիսանում: 

«Ես կցանկանայի սիրով զբաղվել Հաղթանակի կամարի կամ Լուվրի տարածքում»,- խոստովանում է Բեյոնսեն:- «Փարիզն այնպիսի գեղեցիկ և սեքսուալ քաղաք է: Այն ամենը, ինչ մեզ հարկավոր կլիներ, դա հարմարավետ ծածկոցն է, մի շիշ կարմիր գինի, մրգեր և գեղեցիկ երաժշտություն»:

Երգչուհին պատմել է նաև, որ ի տաբերություն այլ աստղերի՝ ինքը սիրում է լավ ուտել, իսկ ամեն կիրակի պիցցա է պատվիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել