Այս կորոնավիրուսի ժամանակի իսկական հերոսները խանութի աշխատողներն են: Ամեն օր նրանք վտանգում են իրենց առողջությունը, որպեսզի մենք կարողանանք ուտելիք գնել մեզ համար: Նրանք արժանի են հարգանքի և երախտագիտության:

Ամերիկացի գանձապահներից մեկը նկարագրել է, թե ինչպես հաճախորդները պետք է վարվեն սուպերմարկետներում կարանտինի ընթացքում: Խնդրում ենք լսել այս խորհուրդները:

Ահա դրանք․

1․ Ամբողջ ընտանիքի հետ խանութ մի՛ գնացեք։
2․ Մի խախտեք աշխատողների անձնական տարածքը։
3․ Մի անտեսեք հատակին սոցիալական հեռավորության գծանշումը։
4․ Խանութ մի գնացեք, եթե լավ չեք զգում։
5․ Աշխատողներին խորհուրդ մի տվեք, թե ինչպես պաշտպանվել։
6․ Խանութ մի գնացեք ուղղակի զբոսնելու համար։
7․ Ձեռք մի տվեք այն իրերին, որոնք չեք գնելու։
8․ Աշխատողներին մի ասեք, որ բախտավոր են, քանի որ աշխատանք ունեն։
9․ Ապրանքի բացակայության դեպքում մի բողոքեք։
10․ Աշխատողներին մի խնդրեք պահեստում նայել ինչ-որ ապրանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել