1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի 22-ամյա բնակչուհի Ալեքսանդրա Քոլինգսը, ով 140 կգ էր կշռում, չէր ամաչում իր կազմվածքից, քանի որ դրանով արժանանում էր հակառակ սեռի ուշադրությանը: Այս մասին հաղորդում է Federal Post-ը:

Իսկ մի անգամ, երբ նրա ընկերը որոշել է Ալեքսանդրային ծանոթացնել իր մոր հետ, այգում, որտեղ հարս ու սկեսուր զրուցել են, նստարանը չի դիմացել աղջկա ծանր քաշին և կոտրվել է:

Այս միջադեպը 22-ամյա վաճառողուհուն ստիպել է հրաժարվել թխվածքներից և խոզի մսով կարկանդակներից՝ հօգուտ թարմ մրգերի: Նա նաև մարզասրահ է սկսել հաճախել:

18 ամսվա ընթացքում Ալեքսանդրան նիհարել է 64 կգ-ով:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել