Ֆրանսիական Պերպինյանի բնակիչը կարանտինի ժամանակ սիգարետների համար գնացել է Իսպանիա եւ մոլորվել է Պիրենեյներում: Այս մասին հաղորդում է RTBF-ը:
Ֆրանսիայի սահմանամերձ շրջանների ծխողները սիգարետի համար հաճախ են գնում Իսպանիա, քանի որ սիգարետն Իսպանիայում ավելի էժան է: Չնայած կարանտինին, ֆրանսիացին ոտքով գնացել է սարերի միջով: Նա ընկել է լեռնային հոսքի մեջ, խճճվել մոշի թփերի մեջ և օգնություն կանչել:
Ծխողին փրկելու համար իշխանությունները ուղղաթիռ են ներգրավել: Հայտնի է դարձել, որ տղամարդուն գտել են սահմանի մերձակայքում՝ «ուժասպառ եղած և ցրտից դողալուց»: Այժմ նա կարանտինի պայմանների խախտման համար պետք է վճարի 135 եվրո տուգանք:
Եվրոպան կորոնավիրուսային համավարակի էպիկենտրոններից մեկն է: Հաստատվել է վարակի ավելի քան 627 հազար դեպք, մահացել է 46 հազար մարդ: