Կոճապղպեղի յուղը վերացնում է ցավը և ծովային հիվանդությունը:
Տեղային կիրառման դեպքում կոճապղպեղի յուղը կարող է մեղմացնել ցավերը և նպաստել արյան նորմալ շրջանառությանը: Իր հանգստացնող և տաքացնող հատկությունների շնորհիվ կոճապղպեղի յուղը նաև կարող է մարսողական խնդիրներ բուժել:
2-3 կաթիլ լցրեք դիֆուզորի մեջ և շնչեք: Դա էներգիա կհաղորդի, կառույգացնի միտքը, հոգին և մարմինը:
Խառնեք 2-3 կաթիլ մեկ ունցիա հիմք-յուղին, այդ յուղն օգտագործեք մերսման համար: Դա կմեղմացնի արթրիտը, ռևմատիզմը, մեջքի ցավը, կոտրվածքները, մկանային ցավերը, կակտիվացնի լիբիդոն և կխթանի արյան շրջանառությունը:
Գազերը և փորլուծությունը վերացնելու համար 1 կաթիլ լցրեք փորի վրա և զգուշությամբ մերսեք:
Սինուսիտը, կոկորդի ցավը և մրսածությունը մեղմացնելու համար այն ներշնչեք դիֆուզորով կամ գոլորշարարով:
Այն ավելացրեք տաք վաննային կամ մի քանի կաթիլ քսեք տաք կամ սառը կոմպրեսի վրա և դա դրեք ցավող մասերին:
Կոճապղպեղի յուղի մեծաթիվ առավելությունները պայմանավորված են դրա հզոր հակաբորբոքային, հականեխիչ, ցավազրկող, մարսողական, հակամիկրոբային, խորխաբեր և խթանող հատկություններով: Այն կարող է շատ առողջական խնդիրներ բուժել, այդ թվում՝
Ստամոքսի և աղիների խնդիրներ
Կոճապղպեղի յուղը լավացնում է մարսողությունը, լավ միջոց է նաև սպազմների, փորափքանքի, ստամոքսի խանգարման դեմ: Նաև լավացնում է ախորժակը:
Սննդային թունավորում
Իր ուժեղ հականեխիչ և հակամանրէային հատկությունների շնորհիվ կոճապղպեղի յուղը կարող է բուժել սննդային թունավորումը, բակտերալ դիզենտերիան և աղիքային վարակները:
Մալարիա և դեղին տենդ
Ուսումնասիրության համաձայն՝ կոճապղպեղի յուղը կարող է վանել Anopheles culicifacies մոծակներին, որոնք մալարիայի հիմնական փոխանցիչն են:
Շնչառական խնդիրներ
Այս յուղը կարող է բուժել հազը, բրոնխիտը, հևոցը, գրիպը, ասթման:
Վերացնում է ցավը
Կոճապղպեղը և կոճապղպեղի յուղը կարող են նվազեցնել ցավը:
Սրտի հիվանդություններ
Կոճապղպեղի յուղի պարբերական օգտագործումը կարող է նվազեցնել աթերոսկլերոզի, արյան մակարդուկների, սրտի իշեմիկ հիվանդության առաջացման ռիսկը, նաև արյան մեջ վատ խոկլեստերինի մակարդակը:
Արյան բարձր ճնշում
Կոճապղպեղի պարբերական օգտագործումը կարող է 8%-ով նվազեցնել հիպերտոնիայի առաջացման ռիսկը:
Քրոնիկական հիվանդություն
Օրական 2-4 գ կոճապղպեղի օգտագործումը կարող է կանխել շատ քրոնիկական հիվանդությունների առաջացումը:
Ինչպես կոճապղպեղի յուղ պատրաստել
Բաղադրիչները՝
Թարմ կոճապղպեղ
1½ բաժակ ձիթապտղի յուղ
Ջեռոցի տարա
Պանրի քերիչ
Պատրաստումը՝
Կոճապղպեղը ողողեք, թողեք մի քանի ժամ չորանա: Թավայի մեջ ձիթապտղի յուղը լցրեք: Կտրտեք կոճապղպեղը, հետո քերիչ օգտագործեք: Ավելացրեք ձիթապտղի յուղին և լավ խառնեք: Խառնուրդը ջեռոց դրեք և թողեք 2 ժամ պատրաստվի, ըստ Ֆարենհեյթի, 150 աստիճանի պայմաններում:
Խառնուրդը թանզիֆով քամեք: Կոճապղպեղի յուղը լցրեք շշի մեջ: Այն պահեք չոր և սառը տեղում: Պիտանելիության ժամկետը 6 ամիս է:
Կոճապղպեղի յուղն անվտանգ է ոչ մեծ խտությամբ օգտագործելու դեպքում: Զգայուն մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում այն փորձարկել նախքան օգտագործելը՝ ալերգիկ ռեակցիայի առկայությունը ստուգելու համար: Կոճապղպեղի յուղը նաև կարող եք այլ՝ բերգամոտի, խնկի, իլանգ-իլանգի, ներոլիի, ճանդանի, վարդի յուղերով բացել:
Կոճապղպեղի յուղի օգտագործումից հետո մաշկի այդ հատվածը 24 ժամ արևի ազդեցությունից հեռու պահեք: Հղիներին խորհուրդ է տրվում կոճապղպեղի յուղ օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, փոքր երեխաներին արգելվում է այս յուղն օգտագործել:
Կոճապղպեղի յուղ օգտագործել խորհուրդ չի տրվում կոճապղպեղի արմատի նկատմամբ զգայնության դեպքում: Այս յուղը կարող է որոշ կողմնակի ազդեցություններ ունենալ՝ սրտխառնոց, այրոց, բերանի խոցեր, մաշկի ցան: Խորհրդակցեք բժշկի հետ, եթե դեղեր եք ընդունում: