Արդյո՞ք աստղագուշակի վրա հիմնվելով՝ կարելի է որոշել մարդու ֆինանսական հաջողության մակարդակը։ Աստղաբանները համոզված են, որ այո։
Եկեք պարզենք, թե ինչ են հուշում աստղերը․ որոնք են կենդանակերպի ամենահաջողակ նշանները ֆինանսական առումով և որոնք՝ անհաջողակները։
12-րդ տեղ — Աղեղնավոր
Ամենահարուստ նշանների վարկանիշային աղյուսակի վերջին տեղում Աղեղնավորն է։ Ի դեպ, նա քիչ փող չունի, բայց դրանք մշտապես չեն հերիքում Աղեղնավորին։ Դժբախտ Աղեղնավորը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենից ավելի հարուստ ու հաջողակ մարդիկ էլ կան։ Կենդանակերպի այս նշանին դժվար է զբաղվել առօրյա աշխատանքով։ Նրանք կարող են ֆինանսական հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ իրենց մասնագիտությունը աճի և զարգացման հնարավորություն ունի։
11-րդ տեղ — Ջրհոս
Ջրհոսը գումար չունի, քանի որ պարզապես չի փորձում աշխատել։ Կոպեկի հետևից ընկնելը հպարտ Ջրհոսի համար չէ։ Ավելի լավ է գտնել ֆինանսապես հաջողակ երկրորդ կես և հանգիստ ապրել։ Ջրհոսը հույսը դնում է ճակատագրի վրա, իսկ ճակատագիրը նրանից ոչ մի անգամ երես չի թեքել։ Այս նշանի տակ ծնված անձանց շատ դժվար է շրջանակների մեջ ապրել, նրանք ենթարկվում են միայն սեփական օրենքներին։ Սակայն Ջրհոսներին ոչինչ չի խանգարում մեծ գումարներ վաստակել. պետք է միայն մի քանի ոչ ստանդարտ ու օրիգինալ գաղափարներ իրականացնել։
10-րդ տեղ — Ձկներ
Ձկները զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը, քանի որ պարզապես չեն կարողանում փող վաստակել։ Թեկուզ սպանեք, չեն կարող և վերջ։ Երբ տիեզերքը նրան հնարավորություն է տալիս, նա կա՛մ չի նկատում այն, կա՛մ պարզապես ծախսում է վաստակածը։ Թանկ և հաճախ ոչ այնքան տեղին իրերը Ձկների համար երբեմն հացից կարևոր են։ Ինչո՞ւ։ Միայն իրենց է հայտնի։
9-րդ տեղ — Կշեռք
Կշեռքներն ամբողջ հոգով հավատում են, որ արժեքավոր թղթերի մեջ բացարձակապես իմաստ չկա, իսկ կյանքը գումար վաստակելու վրա ծախսելը նվաստացուցիչ զբաղմունք է։ Այս նշանի ներկայացուցիչները պաշտում են շքեղ կյանքը, բայց այդ փաստը բոլորից թաքցնում են։ Նրանք հաճախ գնում են դեպի ստեղծագործական մասնագիտություններ, չնայած բոլորին վստահեցնում են, որ իսկական նկարիչը պետք է քաղցած լինի։
8-րդ տեղ — Երկվորյակ
Երկվորյակը գումար վաստակելու իսկական վարպետ է։ Բայց ինչո՞ւ են նրանք 8-րդ տեղում։ Դե, որովհետև Երկվորյակները բացարձակապես չեն կարողանում ծախսել վաստակած գումարը։ Երբ Երկվորյակի գրպանում կարգին գումար է հայտնվում, նրանք տեղում վատնում են այն աջ ու ձախ։ Դե, գուցե վաղը ճգնաժամ լինի, այլմոլորակայինները հարձակվեն կամ հեղափոխություն լինի… Ի՞նչ իմաստ ունի կուտակել գումարը, եթե վաղը կարող է պարզապես չգալ։
7-րդ տեղ — Ցուլ
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ամեն տեղ աղքատ երևալ։ Իսկ գումար, ի դեպ, նրանք ունեն։ Վաստակածը բավական է հարմարավետ կյանքի համար, բայց ոչ ավելին։ Ու ինչքան էլ Ցուլը ջանք գործադրի, դաժան աշխարհը նրան թույլ չի տալիս հարստանալ։ Ցուլն ամենից շատ գնահատում է կայունությունը. աշխատանքի մեջ նրան պետք են ամուր երաշխիքներ՝ օրական վճարում, լավ ապահովագրում և ֆիքսված արձակուրդ։ Ահա այն ամենը, ինչ պետք է երջանկության համար։
6-րդ տեղ — Առյուծ
Առյուծն իսկական արքա է կենդանակերպի նշանների մեջ։ Իսկ արքային, ինչպես հայտնի է, աղքատ լինելը չի սազում։ Միևնույն ժամանակ հպարտ Առյուծին փողերը պետք են աչքերին թոզ փչելու համար։ Արտաքինից հաջողակ ու հարուստ Առյուծենրը տանը սնվում են էժանագին լապշայով, իսկ նրանց բնակարանը վխտում է խավարասերներով։ Մի խոսքով՝ Առյուծի համար ավելի կարևոր է երևալը, քան լինելը։ Իսկ դա նրանց օգտին է աշխատում. նրանք աշխատում են իրենց առաջին միլիոնը, ապա ևս մեկը ու էլի…
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ։