![]()
Aysor.am-ը գրոում է.
Դեռևս հին ժամանակներում ավանդական բժշկության մեջ օգտագործում էին այծի թարմ կաթը, դրա միջոցով բուժում էին ստամոքսը և լյարդը, նյարդային խանգարումներն ու ասթման: Հիպոկրատը այծի կաթը համարել է թոքախտի բուժման լավ միջոց, իսկ մեծ գիտնական և բժիշկ Ավիցեննան համոզված էր, որ այծի կաթը նպաստում է մտքի պարզության պահպանմանը:
Այծի կաթն օգտագործվում է կովի կաթից ալերգիա ունենալու դեպքում, օրգանիզմի ամրացման համար, հղիության, կրծքով կերակրելու ժամանակ, ավելորդ քաշի դեմ պայքարի ժամանակ, կերակրափողի դիսբակտերիոզի դեպքում, գաստրիտի ժամանակ, ռախիտի և առողջության այլ խնդիրների դեպքում:
Ուշագրավ է այն փստը, որ այծի կաթը ավելորդ քաշի դեմ պայքարի համար հիանալի միջոց է, հակառակ նրան, որ պարունակում է մեծ քանակությամբ ճարպ: Բանն այն է, որ ճարպը օրգանիզմում ճարպային գոյացության չի վերածվում: Իսկ ահա դրանում տարբեր միկրո և մակրոէլեմենտների, հանքանյութերի և վիտամինների առկայությունը օգնում է դիետայի ժամանակ թույլ չտալ ավիտամինոզի և այլ խնդիրների առաջացում օրգանիզմում, որը զրկված է նորմալ սնուցումից ավելորդ քաշի դեմ պայքարի ժամանակ:
Իր բաղադրության շնորհիվ այն ամրացնում է նաև իմունային համակարգը, մարդու օրգանիզմին ուժ է տալիս վիրուսների, գրիպի, հարբուխի դեմ պայքարի համար:
Այս «աստվածային ըմպելիքը» իր բաղադրության մեջ պարունակում է հսկայական քանակությամբ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, մանգան, պղինձ, A, B, C և D վիտամիններ և հարստացնում է օրգանիզմը սպիտակուցներով, ճարպերով, հանքային նյութերով և միկրոէլեմենտներով, արդյունավետ կերպով ազդում է նյութափոխանակության կարգավորման վրա, ինչը նպաստում է առողջությանը և երկարակեցությանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ