Փաստորըն լավ ժամանակ և օգնություն են ունեցել խնդիրը լուծելու համար, բայց որոշել են քցել Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը, բանից պարզվում է Եվրոպացիք 2019-2010 թվականերին բազմիցս օգնել են, Աշխատանքային փաթեթներ են ուղարկել մեր ՔԱԿ, գումար են տվել, մնում էր կազմակերպել և խնդիրները լուծել, բայց չեն արել, պարգեվավճար էին ստանում չաշխատելու համար:
Հրապարակում եմ ՀՀ-ին ուղված գրություներից մեկը, EASA-ի պաշտոնական կայքից:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դեռ 2019 թվականի Հուլիսին Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունից ստացել է Աշխատանքի փաթեթ 2, որը վերաբերվում է Թռիչքների անվտանգության վերահսկողության համակարգ-հետագա գործունեություն Հայաստանի Հանրապետությունում:
ԵՄ կողմից ֆինանսավորվող "Արևելյան գործընկերություն և Կենտրոնական Ասիա" (EaP/CA) ծրագրի շրջանակներում 2019 թվականի առաջին կեսին աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե, CAC) (թռիչքների անվտանգության վերահսկողության համակարգի) հետագա ամրապնդման նպատակով: