The Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդու թոռնուհին, ապրիլի 2-ին անհայտ կորել է որդու հետ Մերիլենդ նահանգի ափին գտնվող Չեզապեյկի ծոցում: Խոսքը Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքինի և նրա ութամյա որդու՝ Գիդեոնի մասին է:
Դեպքը տեղի է ունեցել Շեյդի Սայդ քաղաքում, ուր 40-ամյա Մեյվ Քենեդին ընտանիքի հետ եկել էր մորը այցելելու:
Անհետացած կնոջ ամուսնու խոսքով, երեխաները պատահաբար գնդակը նետել են ջրի մեջ, երբ խաղում էին տան մոտակայքում գտնվող ափի մոտ: Նրա կինը և որդին փորձել են մակույկով գնալ գնդակի հետևից, սակայն ուժեղ հոսանքի պատճառով չեն կարողացել վերադառնալ ափ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել