Երեկ մամուլից հայտնի դարձավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը չափազանց վատ զեկույց ա ուղարկել Հայաստանի քաղավիացիայի մասին, որի արդյունքում Հայաստանի տված լիցենզիաները չեն ընդունվելու եվրոպական ավիափոխադրողների կողմից։
Ինչպես գիտեք, Հայաստանի քաղավիացիայի պետը թռած ա, իսկ Նիկոլի` ավիացիոն հարցերով խորհրդականը ասել ա՝ 57 էջանոց անգլերեն զեկույց ա, որը հիմա փորձում են թարգմանել:
Կանխազգալով, թե ինչպես են պլանավորում էս թեման լղոզել թրաշամանուկների մեր դրիմ թիմում, ուզում եմ պրեվենտիվ «հարված» հասցնել՝ նկարագրելով նրանց առաջիկա ժամերի գործողությունները։
Նախ՝ նրանք կսկսեն տարբեր էշելոնների թրաշամանուկների մակարդակով մեզ համոզել, որ իրականում ոչ մի խնդիր էլ չկա, նույնիսկ կարող են սկսել այդ 57 էջանոց փաստաթղթի ինչ-որ անշառ հատվածներ մեջբերել։ Դե գիտեք, նրանք սիրում են սենց իրավիճակներում 6-րդական նշանակություն ունեցող ասպեկտների վրա կենտրոնանալ, կրքոտ վիճել ու բանավիճել դրանց շուրջ, մեկնաբանել դրանք, իսկ հետո հերքել իրենց իսկ մեկնաբանությունները։ Այդ ամենն ունի մի նպատակ՝ շրջանցել ու շղարշել բուն թեման։
Հետո նրանք կսկսեն ծաղրել ու քննադատել բոլոր նրանց, ովքեր երեկվանից այս թեման բարձրաձայնել են, կմեղադրեն մեդիա մանիպուլյացիաների, ապատեղեկատվության, ֆեյք նյուզի, սեքսիզմի, ռասիզմի, նացիզմի ու նեկրոֆիլիայի մեջ։
Հետո 24 ժամ կանցնի, ու #Երկիր_Հայկական_Ժամանակի սկզբունքով նոր թեման կնետեն ասպարեզ, ու էս թեման մի որոշ ժամանակով կմոռացվի, մինչև x օր հետո վերջնականապես պարզվի, որ մեր քաղավիացիայի տված լիցենզիաներն էլ արդիական չեն որևէ ավիափոխադրող ընկերության համար։
Սիրելի՛ թրաշամանուկներ, ես պահանջում եմ, որ դուք հրապարակեք այդ 57 էջանոց անգլերեն փաստաթուղթը, որն այսչափ տքնաջանությամբ թարգմանում եք։ Խոստանում եմ, որ կարճ ժամանակում ես բառացի, նույնիսկ տառացի թարգմանված վիճակում կհրապարակեմ այն։
Տղա՞ եք՝ հրապարակեք՝ կարդանք, որ ժողովուրդն էլ իմանա՝ ում ա բերել իշխանության, որ վաղը հարցեր չառաջանան, թե ոնց եղավ, որ մնացինք առանց ավիացիայի: