Մասնագետները կանխատեսում են զանգվածային ճարպակալում՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ ֆիզիկական ակտիվության նվազման պատճառով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Բրիտանացի սննդաբան Ջենիֆեր Օբերտի խոսքով՝ մեծահասակը տանը գտնվելու պատճառով օրվա ընթացքում 400 կալորիա ավելի քիչ է այրում, քան սովորական ապրելակերպի ընթացքում: Բացի այդ, որպես կանոն, սթրեսի ֆոնին, նա սկսում է ավելի շատ անառողջ սնունդ ուտել:
Փորձագետները համակարծիք են, որ մեկուսացման մեջ ավելորդ քաշ ձեռք բերելուց խուսափելը հնարավոր է միայն պահպանելով օրվա ճիշտ ռեժիմ, հավասարակշռված դիետա և կանոնավոր ֆիզիկական գործունեություն: Այնուամենայնիվ, նրանք դժգոհում են, որ ոչ բոլորը գումար ունեն որակյալ ապրանքներ գնելու համար, և դա կարող է հանգեցնել ճարպային սննդի չարաշահման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել