Կանխատեսվում է կորոնավիրուսային համավարակի պատճառով զանգվածային ճարպակալում


08:47 , 4 ապրիլ, 2020

Մասնագետները կանխատեսում են զանգվածային ճարպակալում՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ ֆիզիկական ակտիվության նվազման պատճառով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:

Բրիտանացի սննդաբան Ջենիֆեր Օբերտի խոսքով՝ մեծահասակը տանը գտնվելու պատճառով օրվա ընթացքում  400 կալորիա ավելի քիչ է այրում, քան սովորական ապրելակերպի ընթացքում: Բացի այդ, որպես կանոն, սթրեսի ֆոնին, նա սկսում է ավելի շատ անառողջ սնունդ ուտել:

Փորձագետները համակարծիք են, որ մեկուսացման մեջ ավելորդ քաշ ձեռք բերելուց խուսափելը հնարավոր է միայն պահպանելով օրվա ճիշտ ռեժիմ, հավասարակշռված դիետա և կանոնավոր ֆիզիկական գործունեություն: Այնուամենայնիվ, նրանք դժգոհում են, որ ոչ բոլորը գումար ունեն որակյալ ապրանքներ գնելու համար, և դա կարող է հանգեցնել  ճարպային սննդի չարաշահման: