Tert.am-ը գրում է.
Հայաստանի խորհրդարանը 2020 թվականի մարտի 31-ին ընդունել է փոփոխություններ, որոնք իշխանություններին շատ լայն լիազորություն են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները՝ վիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
«Հայաստանի կառավարությունը կանգնած է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի առջև, և տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում առողջության վերաբերյալ հաղորդագրությունների տարածման և բժշկական սպասարկման հասանելիության խթանման գործում»,- ասել է Human Rights Watch-ի կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այդ միջոցների կիրառումը չհանգեցնի մարդու իրավունքների ոտնահարմանը։
Human Rights Watch-ի զեկույցում ասվում է, որ թեև կառավարությունը պնդում է, որ հասանելիություն չի ունենալու անհատների հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը, սակայն նրանց փոխանցված տեղեկատվությունը կարող է պարունակել անձնական տվյալներ, տվյալներ գտնվելու վայրի, ինչպես նաև՝ անձի վարքագծի, շփումների շրջանակի և գործողությունների մասին։
Զեկույցում նշվում է, որ թեև համավարակի պայմաններում գաղտնիության իրավունքի սահմանափակումները կարող են թույլատրելի լինել, կառավարությունը պետք է ապահովի, որ նման սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:
«Օրենքը պահանջում է արտակարգ դրության ավարտից հետո ոչնչացնել հավաքագրված տեղեկատվությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ