Մեր ժամանակների ամենավառ սատիրիկներից և ֆանտաստներից մեկը՝ Կուրտ Վոնենգութը, իր կյանքի ընթացքում անցել է պատերազմի, ռմբակոծությունների, աշխատանքային անհաջողությունների և մի շարք այլ դժբախտությունների մեջով, սակայն այդպես էլ չի հիասթափվել աշխարհից։
Իր գրքերում Վոնենգութը ծաղրում էր ամեն ինչը։ Ուղղակի այդպիսին էր նրա բնույթը՝ անգամ ամենաճգնաժամային և ողբերգական պահերին պատմել ծիծաղով։
- Մեզ բոլորիս չէր խանգարի, որ ամեն ինչ սկսենք սկզբից, ցանկալի է՝ մանկապարտեզից։
- Այս աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին, ուղղակի հարկավոր է փնտրել իմանալ։
- Երբ ես գրում եմ՝ ինձ անձեռք և անոտք մարդ եմ զգում՝ մատիտը բերանում։
- Եթե գիտնականը չի կարողանում բացատրել ութամյա երեխային, թե ինչով է զբաղվում, նշանակում է, որ նա խաբեբա է։
- Հրաժեշտի խոսքերը երբեք չեն կարող սխալմունք լինել։
- Եթե ձեր ուղեղի փոխարեն պայթուցիկ լիներ, ապա այն չէր բավականացնի անգամ ձեր գլխի գլխարկը ցած գլորելուն։
- Եվ չնայած մարդիկ հիմար են և դաժան, տեսեք, թե ինչ հիանալի օր է հիմա։
- Իմ պատկերացմամբ սուրբ մարդը նա է, որն անգամ անպարկեշտ մարդկանց շրջանում մնում է պարկեշտ մարդ։
- Ինչի վրա էլ աշխատեն գիտնականները, միևնույն է, նրանց մոտ զենք է ստացվում։
- Որքան փոքր է աշխարհը՝ նկատեցի ես։ Հատկապես այստեղ՝ գերեզմանատանը։
- Կենաց մեր կանանց և սիրուհիների համար։ Թող որ նրանք երբեք չհանդիպեն իրար։
- Ես պատրաստվում եմ դատի տալ Pall Mall արտադրողներին։ Ես 83 տարեկան եմ, 12 տարեկանից ծխում եմ Pall Mall, և այդ ստախոս սրիկաները վաղուց խոստացել են սպանել ինձ, ինչի մասին գրված է տուփի վրա, սակայն ես ողջ եմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել