«Այս աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին, ուղղակի հարկավոր է փնտրել իմանալ». 12 սրամիտ արտահայտություն Կուրտ Վոնենգութից


02:09 , 4 ապրիլ, 2020

Մեր ժամանակների ամենավառ սատիրիկներից և ֆանտաստներից մեկը՝ Կուրտ Վոնենգութը, իր կյանքի ընթացքում անցել է պատերազմի, ռմբակոծությունների, աշխատանքային անհաջողությունների և մի շարք այլ դժբախտությունների մեջով, սակայն այդպես էլ չի հիասթափվել աշխարհից։

Իր գրքերում Վոնենգութը ծաղրում էր ամեն ինչը։ Ուղղակի այդպիսին էր նրա բնույթը՝ անգամ ամենաճգնաժամային և ողբերգական պահերին պատմել ծիծաղով։

  1. Մեզ բոլորիս չէր խանգարի, որ ամեն ինչ սկսենք սկզբից, ցանկալի է՝ մանկապարտեզից։
  2. Այս աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին, ուղղակի հարկավոր է փնտրել իմանալ։
  3. Երբ ես գրում եմ՝ ինձ անձեռք և անոտք մարդ եմ զգում՝ մատիտը բերանում։
  4. Եթե գիտնականը չի կարողանում բացատրել ութամյա երեխային, թե ինչով է զբաղվում, նշանակում է, որ նա խաբեբա է։
  5. Հրաժեշտի խոսքերը երբեք չեն կարող սխալմունք լինել։
  6. Եթե ձեր ուղեղի փոխարեն պայթուցիկ լիներ, ապա այն չէր բավականացնի անգամ ձեր գլխի գլխարկը ցած գլորելուն։
  7. Եվ չնայած մարդիկ հիմար են և դաժան, տեսեք, թե ինչ հիանալի օր է հիմա։
  8. Իմ պատկերացմամբ սուրբ մարդը նա է, որն անգամ անպարկեշտ մարդկանց շրջանում մնում է պարկեշտ մարդ։
  9. Ինչի վրա էլ աշխատեն գիտնականները, միևնույն է, նրանց մոտ զենք է ստացվում։
  10. Որքան փոքր է աշխարհը՝ նկատեցի ես։ Հատկապես այստեղ՝ գերեզմանատանը։
  11. Կենաց մեր կանանց և սիրուհիների համար։ Թող որ նրանք երբեք չհանդիպեն իրար։
  12. Ես պատրաստվում եմ դատի տալ Pall Mall արտադրողներին։ Ես 83 տարեկան եմ, 12 տարեկանից ծխում եմ Pall Mall, և այդ ստախոս սրիկաները վաղուց խոստացել են սպանել ինձ, ինչի մասին գրված է տուփի վրա, սակայն ես ողջ եմ։