Չինական Շենչժեն քաղաքում իշխանությունները արգելել են շների և կատուների միսը: Այդ մասին հայտնում է BBC News-ը:
Նշվում է, որ այդ արգելքն առաջին անգամ է ընդունվել մայրցամաքային Չինաստանի տարածքում, այն կսկսի գործել մայիսի 1-ից: Սա կորոնավիրուսի համաճարակի բռնկման դեմ արձագանքի շարունակությունն է, որից հետո երկրի ողջ իշխանությունները արգելեցին վայրի մսի առևտուրն ու սպառումը: Շենչժենը նույնպես տարածել է այս արգելքը շների և կատուների վրա: Նշվում է, որ չինացիների մեծամասնությունը երբեք չի համտեսել այդպիսի միս և մտադիր չի եղել դա անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել