Ամենազազրելին, այս դժբախտության ֆոնի վրա ինքնադրսևորվողների բազմությունն է: Ինչի եք էս ամենը ցինիզմի վերածում... լավ էլի... Վատ ա, որ էսքան շատ են սադոները մեր մեջ, ովքեր սիրում են բաց վերքի հետ կեղտոտ մատներով խաղալ, բզբզել ու էլ ավելի մղկտացնել նրանց, ովքեր այդ դժբախտության ցավն անմիջական են կրում: Հարգելի ֆեյսբուքի օգտատերեր, կայքեր, կոչ եմ անում ավելի կոռեկտ լինել ձեր կարծիքների և արտահայտչամիջոցների մեջ: Նկատի առեք. Ձեր ամեն բառը, կարող նրանց կյանքում որոշիչ լինել. Մի բան գրելուց, ասելուց, վերլուծելուց առաջ, հիշեք դրանք կարող է կարդան Հրաչյա Հարությունյանի հարազատները... Մի վրիավորեք ու կոտրեք նրանց....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել