Մոլորակի  վրա բազմաթիվ ազգեր են ապրում: Շատ էթնոսներ վաղուց դադարել են գոյություն ունենալ, իսկ մյուսները գոյատևում են մինչ օրս: Վերջիններս կարողացել են պահպանել ոչ միայն իրենց կենսագոյությունը, այլև սկզբնական անվանումը:

Հրեաները հին ժողովուրդ են, որոնց գոյության սկիզբը հասնում է մ.թ.ա. II-I հազարամյակ : Էթնոսի պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրված չէ : «Հրեա» անվանումը նախկինում գոյություն է ունեցել որպես մշակութային անվանում : Եթե հիմնվենք Հին Կտակարանի տեղեկությունների վրա, ապա կարող ենք ասել, որ հրեաները սերում են Աբրահամից : Ազգի նախահայրը շումերների Ուր քաղաքից է եղել. այդ քաղաքը գտնվել է Հին Միջագետքի տարածքում : Իր հոր հետ Աբրահամը տեղափոխվել է Քանան քաղաք : Նրա սերունդները գրավել են տեղի բնակիչների տարածքները : Ըստ մեկ այլ վարկածի՝ հրեական ազգը որպես պատմական համայնք ձևավորվել է միայն եգիպտական ստրկությունից ազատվելուց և Մովսեսի առաջնորդությամբ անապատում 40-օրյա տանջանքից հետո : Հրեաներին լեզվով ամենից մոտ են գտնվում փյունիկեցիներն ու ամովրհացիները :

Մենք, հայերս, այսօր ևս շարունակում ենք բնակություն հաստատել աշխարհիտարբեր երկրներում, և համարվում ենք հնագույն ժողովուրդներից մեկը : Հետաքրքրական է, որ մեր էթնոգենը ևս դեռևս ամբողջապես ուսումնասիրված չէ : Մինչև XIX հարյուրամյակի վերջը գիտության մեջ կարծում էին, որ հայերը սերել են Հայկ Նահապետից, որը Միջագետքից Վան էր տեղափոխվել : Հայկն Արարատ լեռան ստորոտին նոր պետություն է հիմնել և սկիզբ դրել Հայկական թագավորությանը : Սակայն այսօր պատմաբանները նաև նշում են, որ այդ տարածքներ դեռևս մ.թ.ա. XII դարում եկել են ուրումեացիներն ու մուշկերը. այդ ժամանակ դեռ կազմավորված չի եղել Ուրարտական պետությունը : Նրանք բոլորը եղել են նախահայկական ցեղեր  ու խառնվել են տեղի ուրարտացիների, խուռիների հետ :

Եթովպիան հնագույն արևելաաֆրիկյան պետություն է : Եթովպացիները գոյություն են ունեցել մ.թ.ա. III հազարամյակից սկսած, և նրանց պատմությունը սկիզբ է առնում աստվածների առասպելական երկրից՝ Պունտից : Եգիպտացիիներն այն համարում էին իրենց նախահայրենիքը : Սակայն եթե Պունտի՝ իրական լինելու մասին դեռևս վեճեր կան, նուբիական Քուշ թագավորության գոյութան մասին ուղղակիորեն վկայում են պատմական փաստերը : Երբ վերջինս սկսել է իր գոյությունը, դրա հողերում միանգամից բնակություն է հաստատել եթովպացիների քաղաքակրթությունը :

Բոլոր էթնոսների պատմությունները դեռևս երկար ու մանրակրկիտ հետազոտման կարիք ունեն, և մենք մի օր դրանց մասին ավելի շատ բան կիմանանք :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել