Հայրս՝ Տեր Պետրոս ավագ քահանան, 27 տարի հոգևոր ծառայություն է իրականացրել Գեղարդի վանքում, 2004-ին նրան տեղափոխեցին Երևան՝ Կաթողիկե եկեղեցի, հետո Նոր նորքի Սուրբ Սարգիս, հետո քանաքեռի եկեղեցի, հետո Սուրբ Երրորդություն, որտեղ ծառայում է մինչ օրս: Շատ հնարավոր է նրան էլի ինչ որ եկեղեցի տեղափոխեն: Դա կոչվում է հոգևոր ծառայություն: Զինվորական ծառայությանը շատ նման է այդ առումով: Վերջին 4 տեղափոխությունները իրականացվել են Արարատյան հայրապետական թեմում Նավասարդ Սրբազանի հրամաններով: Ասածս այն է, որ տեղափոխությունները, այն էլ թեմի ներսում սովորական առօրեական երևույթներ են... Տեր Հակոբը Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ քահանաներից մեկն է և նրա ծառայության կարիքը կարծում եմ ցանկացած եկեղեցում շատ պետքական կլինի: Անիմաստ սենսացիաներ պետք չի սարքել դատարկ տեղը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել