1in.am-ը գրում է․
Ավելի քան 80 երկիր է դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF) ՝ նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19-ի համաճարակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ երկրների պահանջած ընդհանուր գումարը գերազանցում է 20 միլիարդ դոլարը:
Նա նաև ավելացրել է, որ հարցումների մեծ մասը գալիս են ինչպես փոքր երկրներից, այնպես էլ ցածր եկամուտ ունեցող երկրներից և նրանցից, որոնց տնտեսությունները նոր են սկսում զարգանալ:
ԱՄՀ-ն ասել է, որ թեև հայցերի շուրջ կեսն արդեն ուսումնասիրվել է, բայց դա չի նշանակում, որ դրանք Գործադիր խորհուրդ են ուղարկվել քննարկման:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանը հայտարարեց Ուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է, որին պաշտոնապես տրվել է COVID-19 անվանումը: Մարտի 11-ին ԱՀԿ-ը հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մասին: