Ռուսական շովինոզմի և հայկական միաբջիջ հայրենասիրության արանքում թե 18 զոհերը, թե ակամա մարդասպան դառնալու դժբախտությունից ընկճված Հրաչյա Հարությունյանը դարձան այս երկու հասարակությունների զոհերը։
Ռուսները վիրավորական պիտակավորումներով, անձը ակնհայտ ստորացնող խալաթով, հայ լինելն տեղի անտեղի շեշտելով, Սաբյանինի հակաիրավական ձևակերպումներով՝ օտարերկրյա վարորդների մասով ցույց տվեցին, թե ինչքան խորն է նրանց մեջ շովի իզմը։
Ռուսական շովինիզմի դեմ դուրս եկան տեղականները։18 մարդու կյանք խլած Հրաչյան շատ արագ դարձավ ազատամարտիկ,որի որդին մահացել է բանակում,իսկ ինքը Ռուսաստանում բանակում զոհված որդու շիրմաքարի փողն էր հավաքում։Դե բնականար ոչ մեկ չպարզեց թե էս պատմության մեջ ինչքան ճշմարտություն կա։Կարևորը ստեղծվեց բոլորի քիմքին հարմար ազգային զոհի հերպար։
Ու բոլորն ընկան հայրենասիրական տրանսի մեջ։
Երբ մտածում եմ էտ մահացած մարդկանց մասին ու հիշում եմ ակամա մարդսպան դառնալուց ընկճված,կոտրված էտ մարդու անսահման դժբախտ դեմքը ու կարդում եմ էս սուտի հայրենասերների հոխորտանքները ,ակեղծ ասած սիրտս խարնում ա։
Բայց լրիվ հասկանում եմ՝ինչու ենք մենք հենց այսես ապրում ու ինչու ենք ուզում փախնել։
Ինքներս մեզանից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել