1in.am-ը գրում է․
COVID-19-ից մահացածների եւ վարակվածների թիվը Ֆրանսիայում կտրուկ աճել է՝ մեկ օրվա ընթացքում մահացել է 499 մարդ եւ գրանցվել է վարակման ավելի քան 7500 նոր դեպք:
Ամենամեծ օջախը մնում է երկրի արեւելքը: Այստեղից հատուկ գնացքներով դուրս են բերում հիվանդներին, որպեսզի փոքր ինչ թեթեւացնեն հիվանդանոցները: Հիվանդների մի մասին տարհանում են հարեւան երկրներ:
Հիվանդությունը գրանցվել է ոչ միայն ծերերի մոտ: Առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների մեկ երրորդը 60 տարեկանից երիտասարդ են: Ծայրահեղ վիճակում գտնվող 68 հիվանդները 30 տարեկան էլ չկան:
Պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը Ֆրանսիայում գործում է մարտի կեսերից: Վերջերս այն երկարացվեց մինչեւ ապրիլի 15-ը: Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 3.5 հազարը: