Այսօրվանից բաժանորդներն ավելի քիչ կսկսեն խոսել հեռախոսով, քանի որ առ այսօր որևէ հստակ պատասխան կամ հիմնավորում չի հնչել այդ տվյալների բազայի ստեղծման համար, և շատ հնարավոր է, որ կկասկածեն տեղեկատվության անվտանգության ապահովմանը, և ուղղակի կգերադասեն քիչ օգտվել կապի այդ միջոցից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատորների հիմնական եկամտի աղբյուրը ձայնային ծառայություններն են, ուստի նշված ժամանակահատվածում հենց այդ պրոդուկտն ամենաշատը կտուժի, քանի որ մարդիկ պարզապես կգերադասեն քիչ օգտվել ձայնային զանգի պրոդուկտից:
Պատրա՞ստ է արդյոք կառավարությունը փոխհատուցել այդ վնասը։ Օրինակ, եթե օպերատորները հանեն անցած երեք տարվա նույն ժամանակահատվածի տվյալները և համեմատեն այս նոր օրենքի կիրառման ժամանակահատվածի հետ և եկամտի զգալի անկում գրանցեն, ո՞վ է փոխհատուցելու այդ վնասը։