Մեղրամոմային էպիլյացիա

Ու՞մ է հարմար: Նրանց, ովքեր չեն վախենում ցավից և պատրաստ չեն երկար ժամանակ տրամադրել էպիլյացիային:

Ինչպե՞ս է աշխատում: Տաք մեղրամոմը քսում են մաշկին, տեղադրում հատուկ թուղթը և արագ ու ուժեղ քաշում:

Զգացողություններ: Տաքություն մեղրամոմը քսելիս և ուժեղ ցավ քաշելիս:

Հաճախականությունը և ազդեցությունը: 2-3 շաբաթը մեկ: Չի աշխատում կարճ մազերի հետ: Բարակ մազերը արմատով դուրս չեն գալիս, այլ կտրվում են:

Հակացուցումներ: Ալերգիա առանձին բաղադրատարրերի հանդեպ, թույլ անոթներ, շաքարային դիաբետ:

Շուգարինգ

Ու՞մ է հարմար: Նուրբ մաշկով ազջիկներին:

Ինչպե՞ս է աշխատում: Շուգարինգը հալեցված շաքարի, ջրի և լիմոնաջրի տաք խառնուրդ է: Ի տարբերություն մեղրամոմի՝ քսվում է մազերի աճի ուղղությամբ:

Զգացողություններ: Մազերը հեռացվում են գրեթե առանց ցավի:

Հաճախականությունը և ազդեցությունը: Հեռացվում են անգամ ամենաբարակ ու կարճ մազերը, հիմնականում ազդեցությունը մնում է մինչև 3 շաբաթ:

Հակացուցումներ: Ալերգիա առանձին բաղադրատարրերի հանդեպ, շաքարային դիաբետ:

Ֆոտոէպիլյացիա

Ու՞մ է հարմար: Բաց մաշկով սևահերներին:

Ինչպե՞ս է աշխատում: Այնպես, ինչպես տնային ֆոտոէպիլյացիայի սարքերը, սակայն սրահների սարքերն ավելի ուժեղ են:

Զգացողություններ: Տաք ներարկումների զգացողություն:

Հաճախականությունը և ազդեցությունը: 1-2 ամիսը մեկ, մազերի աճը դադարում է 4-6 ամիս հետո: Ազդեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ կրկնել:

Հակացուցումներ: Մաշկային հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ, հղիություն, էպիլեպսիա, հերպես:

Լազերային էպիլյացիա

Ու՞մ է հարմար: Միայն բաց մաշկով սևահերներին: Անհրաժեշտ է մուգ պիգմենտի մեծ քանակություն:

Ինչպե՞ս է աշխատում: Նման է ֆոտոէպիլյացիային:

Զգացողություններ: Նման է ֆոտոէպիլյացիային:

Հաճախականությունը և ազդեցությունը: Նման է ֆոտոէպիլյացիային:

Հակացուցումներ: Մաշկային հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ, հղիություն, էպիլեպսիա, հերպես:

Էպիլյացիա Elos

Ու՞մ է հարմար: Սևահերներին, շիկահերներին:

Ինչպե՞ս է աշխատում: Մազի ֆոլիկուլը ոչնչացվում է նույն լուսարձակման արդյունքում, որը կիրառվում է ֆոտոէպիլյացիայի ընթացքում:

Զգացողություններ: Սկզբից զգացվում է կսմթման պես մի բան, ապա տաքություն:

Հաճախականությունը և ազդեցությունը: Նման է ֆոտո և լազերային էպիլյացիային:

Հակացուցումներ: Մաշկային հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ, հղիություն, էպիլեպսիա, հերպես:

Էլեկտրոէպիլյացիա

Ու՞մ է հարմար: Բոլորին:

Ինչպե՞ս է աշխատում: Մազի ֆոլիկուլի մեջ է մտցվում էլեկտրոդ ասեղը, որը արյում է ֆոլիկուլն ու ոչնչացնում այն:

Զգացողություններ: Ցավ է զգացվում յուրաքանչյուր ներարկման ժամանակ: Մաշկի վրա մնում են կարմիր հետքեր, որոնք անցնում են 3-5 օր հետո:

Հաճախականությունը և ազդեցությունը: 1-1.5 ամիսը մեկ, մազերը դադարում են աճել 4-8 ամիս անց:

Հակացուցումներ: Մաշկային հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներ, հղիություն, էպիլեպսիա, հերպես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել