Շատերը վախենում են դպրոցը կամ համալսարանն ավարտելուց հետո ձանձրալի ու միապաղաղ գրասենյակային աշխատանքի անցնել: Իսկապես, նման մտածմունքները դժվար թե որևէ մեկին երջանկացնեն: Սակայն իրականում գոյություն ունեն նաև այնպիսի գրասենյակներ, որտեղից աշխատակիցները տուն վերադառնալ չեն ցանկանում:

Selgas Cano

Փորձեք պատկերացնել, թե որքան հետաքրքիր կլիներ անտառում գտնվող գրասենյակում աշխատելը: Selgas Cano ընկերության գրասենյակը գտնվում է անտառային տարածքում և կառուցված է էկո-ոճով. այն դուր կգա բնության բոլոր սիրահարներին:

Կառույցի պատերը թափանցիկ նյութից են պատրաստված, ինչի շնորհիվ էլ ողջ աշխատանքային օրվա ընթացքում մենեջերները հիանում են բնությամբ:

Google

Այս ընկերության գրասենյակների մասին լեգենդներ կան, որոնց մի մասը, փաստորեն, համապատասխանում է իրականությանը: Այդ գրասենյակներում յուրաքանչյուր աշխատակից կարող է իր ճաշակին համապատասխան զբաղմունք գտնել: Բազմաթիվ ճաշասենյակները, կորպորատիվ հանգստի համար նախատեսված սենյակները, փոքրիկ գրասենյակային կինոթատրոնները, լողավազաններն անտարբեր չեն թողնի ոչ ոքի: Հրաշալիորեն կահավորված սպորտային դահլիճը թույլ է տալիս լիցքաթափվել, իսկ տերևներով և կոկոններով լցված սենյակը ներդաշնակություն է հաղորդում:

Inventionland Design Factoty 

Սա միգուցե յուրաքաչնյուրիս մանկության երազանքն է: Այս ընկերության գրասենյակային տարածքներն իրենցից ներկայացնում են փոքրիկ տներ ծառերի վրա, որոնց մոտակայքում գտնվում է լիճ: Հոգնած աշխատակիցները կարող են մոտենալ լճին և «թրջել ոտքերը»: Ընկերության տարածքում կա նաև նավ, որի վրա արբեր սենյակներ են կառուցված:

Airbnb 

Թվում է՝ սա ամենահարմարավետն է բոլոր գրասենյակներից: Հետաքրքրական է այն, որ այստեղ չի արգելվում տնային կենդանիներ բերել: Փափուկ բազմոցներ, տնային խոհանոց. ի՞նչը կարող է ավելի լավ լինել:

Facebook 

Տեսնելով այս գրասենյակը՝ միանգամից պարզ է դառնում, թե ինչու են ընկերության աշխատակիցները մշտապես հրաշալի մտքերով զինված: Հարմարավետ սենյակներ, մեծ ճաշասենյակ, բար. այստեղ կա ամեն հարմարություն: Աշխատել հնարավոր է, որտեղ կամենում են՝ փողոցում կամ կառույցի ներսում:

White Mountain 

Գրանսենյակի ինտերիերն այնպիսին է, որ թվում է՝ այն գտնվում է լեռնային քարանձավերում: Իհարկե, այստեղ նաև հարմարավետ կահույք, վառ լուսավորություն և աշխատանքի կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ գործիքները կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել